«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 22-ին մեկնելու է Ուկրաինա:
ԲՀԿ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Ծառուկյանը Ուկրաինա է մեկնում՝ Ուկրանիայի Տարածաշրջանների կուսակցության նախագահ Վիկտոր Յանուկովիչի հրավերով: ԲՀԿ նախագահը ներկա է գտնվելու Ուկրաինայի Տարածաշրջանների կուսակցության համագումարին:
Նշենք, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանն ու Ուկրաինայի Տարածաշրջանների կուսակցության նախագահ Վիկտոր Յանուկովիչը 2008թ-ին ստորագրել են միջկուսակցական համագործակցության համաձայնագիր:




























