Ճապոնացի զբոսանավավարը ճանաչվել է աշխարհի ամենատարեց մարդը, որը միայնակ լողալով անցել է Խաղաղ օվկիանոսը։

83-ամյա Կենիչի Հորին Ճապոնիա է ժամանել շաբաթ օրը վաղ առավոտյան Խաղաղ օվկիանոսով միայնակ անդադար ճամփորդությունից հետո՝ դառնալով ամենատարեց մարդը, որը երբեւէ կատարել է այդ սխրանքը, հաղորդում է AFP-ը։ 

Սա ընդամենը վերջին ծովային նվաճումն է 83-ամյա ճապոնացի ճանապարհորդի համար, ով 1962 թվականին՝ 23 տարեկան հասակում, նավարկել է Ճապոնիայից Սան Ֆրանցիսկո՝ դառնալով աշխարհում առաջին մարդը, որը միայնակ լողալով անցել է Խաղաղ օվկիանոսը։