«Москва» նորությունների գործակալության հետ զրույցում հոգեբան Վլադիմիր Շլյապնիկովը բացատրել է՝ ինչու են վտանգավոր ծննդյան օրվանից մեծ ակնկալիքները։
«Եթե կոնկրետ ասեմ, թե ինչու է ծննդյան տարեդարձը որպես օր տագնապալի, դա պայմանավորված է նրանով, որ մեր մշակույթում մենք ինչ-որ պաշտամունք ենք դարձնում ծննդյան տարեդարձը։ Մենք մեր ծննդյան օրվանից մեծ սպասելիքներ ունենք, ինչ-որ կախարդական բանի ենք սպասում, ինչ-որ հրաշալի բան պետք է պատահի մեզ հետ։ Այս ակնկալիքներից պետք է հրաժարվել, պետք է ծննդյանդ վերաբերվել որպես սովորական օրվա»,- բացատրել է մասնագետը:
«Լավ է՝ ինքներդ ձեզ հարցեր տաք՝ ինչո՞ւ եմ վախենում մեծանալ, ի՞նչն է ինձ վախեցնում ապագայում, ի՞նչն է ինձ պահում անցյալում: Դրանց պատասխանները կարող են տարբեր լինել․ ինչ-որ մեկը վախենում է պատասխանատվությունից, ինչ-որ մեկը վախենում է կորցնել առողջությունը կամ գեղեցկությունը եւ այլն»,- հավելել է մասնագետը։





























