Բաքվում, որտեղ հոկտեմբերի 22-ին մեկնարկել է ՍԾՏՀ կազմակերպության ԱԳՆ ղեկավարների հանդիպումը, այս պահին դեմ առ դեմ ձեւաչափով բանակցություններ են ընթանում Ադրբեջանի եւ Թուրքիայի արտգործնախարարներ Էլմար Մամեդյարովի եւ Ահմեդ Դավութօղլուի միջեւ: Բաքվի համաժողովին մասնակցող հայկական պատվիրակության անդամների տեղեկություններով, հանդիպումն ընթանում է արդեն երկու ժամ եւ լարված մթնոլորտում: