Խոսել Վրաստանի անվտանգության հարցերի մասին առանց ԱՄՆ-ի աջակցության, շատ դժվար կլիներ: Այդ մասին Վաշինգտոնում ԱՄՆ անվտանգության խորհրդի քարտուղարի եւ ամերիկյան սենատորների հետ հանդիպումից հետո հայտարարել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Դավիթ Բաքրաձեն:
«Քննարկումների հիմնական թեման անվտանգության խնդիրն էր, եւ դա զարմանալի է, քանի որ հնարավոր չէ պատկերացնել Վրաստանի անվտանգության խնդիրների լուծումն առանց ԱՄՆ-ի օգնության»,- ըստ «GHN»-ի՝ ասել է Բաքրաձեն:
Բաքրաձեն հանդիպում է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ուիլյամ Բեռնսի հետ, եւ հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերությունները: Ընդ որում Բեռնսը ընդգծել է Վրաստանին՝ որպես ԱՄՆ ռազմավարական դաշնակցին օգնելու կարեւորությունը եւ Վրաստանի՝ միջազգային կառույցների, այդ թվում ՆԱՏՕ-ի հետ համագործակցության ակտիվացումը:
Վրաստանի՝ եվրաատլանտյան միջավայրին ինտեգրվելու հարցերն են քննարկվել նաեւ խորհրդարանի խոսնակի եւ եւ կոնգրեսմեն Ջոն Թեյլորի հանդիպման ընթացքում: Թեյլորի խոսքերով, ՆԱՏՕ ԽՎ աշնանային նստաշրջանին քննարկվելու է Վրաստանի հարցը եւ նստաշրջանը համապատասխան փաստաթուղթ է ընդունելու:




























