Բեռլինի արեւմուտքում անցորդների վրաերթի ենթարկած մեքենայի վարորդը «խոստովանական նամակ» է թողել, գրում է Bild-ը։
Հայտնի Կուրֆյուրստենդամմ առեւտրային բուլվարի մոտ տեղի ունեցած միջադեպի հետեւանքով 1 մարդ է զոհվել, եւս 30-ը վիրավոր է։
Վթարից հետո նկարահանված տեսանյութում երեւում է, թե ինչպես են ենթադրյալ վարորդին տանում ոստիկանները։ Նախքան ոստիկանական մեքենան նստեցնելը, նա գերմաներեն օգնություն է կանչել։
Bild-ը գրում է, որ Գոռ Խ․-ն մեքենայում «խոստովանական նամակ» է թողել։ Սակայն մինչ այժմ օարզ չէ՝ կանխամտածված է վրաերթի ենթարկել ամբոխին, թե դա դժբախտ պատահար է եղել։




























