Արտակարգ իրավիճակների նախարարությունում հունիսի 10-ին հյուրընկալվել են ԱՄՆ Եվրոպական հրամանատարության գնահատում իրականացնող խմբի անդամները՝ Դանիել Բլոեթեն և Ռայլի Նոլդները:

Նրանց ընդունել են Արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Դավիթ Համբարյանը և փրկարար ծառայության տնօրենի տեղակալ Կարապետ Մանուկյանը:

Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան երկկողմանի հարաբերությունների գծով սպա մայոր Մայքլ Հայեսը և դեսպանատան ռազմական ծրագրերի համակարգող Անի Մելքումյանը:

Կողմերը քննարկել են ԱՄՆ Ռազմական համագործակցության գրասենյակի կողմից ֆինանսավորված ծրագրերի՝ կորոնավիրուսային համավարակի կանխարգելման և հակահամաճարակային պաշտպանիչ միջոցների, հրշեջ-փրկարարական ջոկատների շենքերի կառուցման և հիմնանորոգման աշխատանքների արդյունքներն ու արդյունավետությունը: