Եվրահանձնաժողովը դիտարկում է Մոլդովայի, Ուկրաինայի եւ Վրաստանի միջեւ առկա տարաձայնությունները, ինչի արդյունքում միայն առաջին երկու երկրները կարող են ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ ստանալ։ Այս մասին իր Twitter-ում գրել է Deutsche Welle-ի լրագրող Ջեք Փերոքը:

Փերոքի խոսքով՝ այդ տեղեկությունն իր տրամադրության տակ է հայտնվել ԵՄ ներքին փաստաթղթերից։

«Եվրամիության հանձնաժողովը դիտարկում է նաեւ Ուկրաինային, Մոլդովային եւ Վրաստանին «թեկնածուի կարգավիճակ տալու հնարավորությունը (ինչը կապված է որոշակի պայմանների հետ)՝ անդամակցության բանակցություններ սկսելու փոխարեն», ասվում է նույն փաստաթղթում։

ԵՄ առաջնորդները, որոնք հանդիպելու են Բրյուսելում հունիսի 23-ից 24-ը, ակնկալում են ստանալ Եվրահանձնաժողովի կարծիքն Ուկրաինայի, Վրաստանի եւ Մոլդովայի հայտերի վերաբերյալ»,- հավելել է Փերոքը: