ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաները փոխանցել են Սաուդյան Արաբիային, որ ԱՄՆ-ն պատրաստ է «վերբեռնել» հարաբերությունները եւ փաստացի հեռանալ 2018 թ. Washington Post-ի սյունակագիր Ջամալ Խաշոգջիի սպանությունից՝ մերձարեւելյան կարեւոր դաշնակցի հետ հարաբերությունները վերականգնելու համար, հայտնում է CNN-ը։
Վերաբեռնման պլանավորումը դրամատիկ շրջադարձ է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի համար, ով ստանձնեց պաշտոնը՝ խոստանալով Սաուդյան Արաբիային «վտարակի» վերածել Խաշոգջիի սպանության պատճառով: Նրա վարչակազմն անցյալ տարի նաեւ հետախուզական զեկույց էր հրապարակել, որում լրագրողի սպանությունը կազմակերպելու մեջ ուղիղ կերպով մեղադրել էր Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամմեդ բին Սալմանին:
Սակայն հեռուստաալիքի պաշտոնական աղբյուրները նշում են, որ Բայդենը, ով 1981 թ. ի վեր ամենաարագ տեմպերով աճող գնաճի պայմաններում հսկայական ճնշման տակ է գտնվում Ռուսաստանի վրա ճնշում գործադրելու եւ գազի ներքին գների նվազեցման անհրաժեշտության պատճառով, մի կողմ է դրել իր բարոյական վրդովմունքը՝ Էր Ռիադի հետ ավելի ջերմ հարաբերությունները շարունակելու համար Ուկրաինայի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների հետեւանքով առաջացած դրամատիկ գլոբալ ցնցումների ֆոնին:
«Երկու կողմերն էլ որոշել են, որ Մերձավոր Արեւելքում խաղաղության եւ կայունության հասնելու համար մենք պետք է մոռանալ դրա մասին»,- ասել է բարձրաստիճան աղբյուրը՝ նկատի ունենալով Խաշոգջիի սպանությունը։ Սաուդցիներն, իրենց հերթին, Խաշոգջիի գործը փակված են համարում, եւ հասկացրել են դա ԱՄՆ-ին, ընդգծել են հեռուստաալիքի աղբյուրները։
Սակայն, նրանց խոսքով, դա չի նշանակում ներում եւ մոռացում: Բայդենը նախատեսում է թագաժառանգի հետ զրույցում բարձրացնել Խաշոգջիի սպանության հարցը։





























