Թուրքիան սպասում է Ուկրաինայի հարցով ՄԱԿ-ի ծրագրի վերաբերյալ Ռուսաստանի արձագանքին։ Այս մասին իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ վերջին հանդիպումից հետո հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մեւլյութ Չավուշօղլուն, հաղորդում է Anadolu-ն։
Չավուշօղլուն իր չեխ գործընկեր Յան Լիպավսկու հետ բանակցությունների արդյունքներին հաջորդած մամուլի ասուլիսում ասել է, որ ՌԴ արտգործնախարարին տեղեկացրել է Ուկրաինայում պատերազմի դադարեցման եւ բանակցային գործընթացի վերսկսման անհրաժեշտության վերաբերյալ Անկարայի դիրքորոշման մասին։
Բացի այդ, մտքերի փոխանակում է տեղի ունեցել Ուկրաինայի սեւծովյան նավահանգիստներից հացահատիկի մատակարարումների հարցի շուրջ։ «Լավրովի ուշադրությանն եմ ներկայացրել այն միտքը, որ ՄԱԿ-ի պլանը (Ուկրաինայի նավահանգիստներից հացահատիկի տեղափոխման վերաբերյալ - խմբ.) ամենաճիշտն է։
Նա ընդգծել է, որ «Սեւ ծովից արտահանման խոչընդոտների վերացումը կենսական նշանակություն ունի թույլ զարգացած երկրների համար»։





























