Նիկարագուայի իշխանությունները հավանություն են տվել ռուսական զորքերի, օդանավերի եւ նավերի տեղակայմանը երկրի տարածքում, հաղորդում է AP-ը։
Այս շաբաթ հրապարակված հրամանագրով թույլ կտրվի ռուսական զորքերին իրականացնել մարդասիրական օգնություն, փրկարարական եւ որոնողական առաքելություններ արտակարգ կամ բնական աղետների դեպքում։
Նիկարագուայի կառավարությունը նաեւ թույլ է տվել ռուսական զորքերի փոքրաթիվ կոնտինգենտի ներկայությունը «փորձի փոխանակման եւ վերապատրաստման համար»։




























