Առնվազն 29 մարդ է տուժել Կատալոնիայի ինքնավար համայնքում ուղեւորատար գնացքի եւ բեռնատար գնացքի լոկոմոտիվի բախումից։ Այս մասին նշվել է երկուշաբթի համայնքի քաղաքացիական պաշտպանության գլխավոր վարչության տարածած մամուլի հաղորդագրությունում։

Տեղեկատվության համաձայն՝ միջադեպը տեղի է ունեցել կիրակի օրը, տեղի ժամանակով ժամը 22.00-ին մոտ, Տարագոնա նահանգի Բիլա-սեկա բնակավայրում։ Նշվել է, որ  Բարսելոնա-Տորտոսա երթուղով ընթացող եւ 75 ուղեւոր փոխադրող գնացքը բախվել է լոկոմոտիվին։

Պատահարի պատճառները դեռ չեն ճշտվել։ Սկսվել է հետաքննություն։