Անտարկտիդայի արեւելյան մասում գտնվող Լարսենի սառցադաշտի տակ թաքնված էկոհամակարգ են գտել, որը զգալի գիտական նշանակություն ունի։ Այս հայտնագործության մասին, որի հեղինակներն են Օքլենդի ջրային եւ մթնոլորտային հետազոտությունների ազգային ինստիտուտի աշխատակիցները, գրել է Live Science պորտալը։
Խոսքը, ինչպես նշել է օվկիանոսագետ Քրեյգ Սթիվենսը, մի ամբողջ թաքուն կենդանի աշխարհի մասին է, որը գտել են գիտնականները, երբ կարողացել են նայել սառցադաշտի տակ արդի բարձրտեխնոլոգիական սարքավորման օգնությամբ։ «Երբ մենք տեսախցիկի օբյեկտիվում տեսանք վխտացող ծովախեցգետիններին, պարզապես չէինք հավատում սեփական աչքերին»,- ասել է գիտնականը։
Հայտնագործությունն արվել է այն բանից հետո, երբ Լարսենի սառցադաշտի տակ հետաքրքիր ակոսներ են հայտնաբերվել։ Կառույցները, որոնք կարելի է տեսնել անգամ արբանյակային լուսանկարներում, երեւում են այն տեղերում, որտեղ սառցադաշտը հատվում է ցամաքի հետ։ Հետազոտողները ենթադրել են, որ իրենց առջեւ ստորգետնյա գետ է եւ սառցաթունելում խցիկ են տեղադրել։ Այստեղ էլ պարզվել է, որ ջուրը սառցադաշտի տակ հագեցած է ոչ մեծ խեցգետնակերպերի՝ ամֆիպոդերի հսկայական քանակությամբ։ Հայտնագործությունը ստիպում է նորովի նայել թաքուն անտարկտիկական ջրամբարներին. այժմ պարզ է, որ դրանցում անհամեմատ ավելի շատ կյանք կա, քան կարծում էին մինչ այժմ։





























