Հատուկ քննչական ծառայությունը մերժել է Ազգային ժողովի պատգամավոր, հետընտրական զարգացումների կապակցությամբ հետախուզման մեջ գտնվող Խաչատուր Սուքիասյանի փաստաբանների միջնորդությունը նրան կալանավորելու որոշումը վերացնելու վերաբերյալ:

Հիշեցնենք, որ Սուքիասյանի փաստաբանները դիմել էին ՀՔԾ-ին՝ ԱԺ պատգամավորի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը վերացնելու միջնորդությամբ:

Խաչատուր Սուքիասյանի պաշտպան Արթուր Գրիգորյանը NEWS.am-ի հետ զրույցում նշել Է, թե ՀՔԾ-ն ակնհայտ ապօրինի եւ չպատճառաբանված որոշում է կայացրել:

Նշենք, որ ԵԽԽՎ թիվ 1677 բանաձեւը պահանջում է ՀՀ իշխանություններից կալանք չկիրառել այն անձանց նկատմամբ, ովքեր մինչեւ հուլիսի 31-ը կներկայանան իրավապահներին, իսկ Խաչատուր Սուքիասյանն օրեր առաջ հայտարարել է, թե առաջիկայում վերադառնալու է Հայաստան: