Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն երկրորդ անգամ վարակվել է COVID-19-ով՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ անձնական հանդիպումից ընդամենը մի քանի օր անց։ Այս մասին նա գրել է Twitter-ի իր էջում՝ կոչ անելով բոլորին պատվաստվել։

Թրյուդոն նշել է, որ իրեն լաբ է զգում, ինչը պայմանավորված է նրանով, որ ինքը պատվաստվել է։  

Կանադան աշխարհում կորոնավիրուսի դեմ պատվաստումների ամենաբարձր ցուցանիշներից մեկն ունի։