Լիտվայի վարչապետ Ինգրիդ Շիմոնիտեն վարակվել է կորոնավիրուսով, հայտնում է Kurier-ը։
Նշվում է, որ COVID-19 հիվանդության պատճառով հետաձգվել է Լիտվայի կառավարության ղեկավարի այցն ԱՄՆ, որը պետք է կայանար այս շաբաթ։ Ընդ որում, վարչապետը շարունակում է աշխատել հեռավար ռեժիմով։ Վարակման մանրամասները չեն հաղորդվում, սակայն Շիմոնիտեն վերջերս հանդիպել էր Դանիայի վարչապետ Մետե Ֆրեդերիկսենի եւ Եվրախորհրդարանի նախագահ Ռոբերտա Մետսոլայի հետ
Հայտնի է, որ Լիտվայի վարչապետը պատվաստվել է կորոնավիրուսի դեմ AstraZeneca եւ Pfizer պատվաստանյութերի երեք դեղաչափերով։ Նա իր վերջին պատվաստումն արել էր 2021 թ. նոյեմբերի կեսերին։





























