Հռոմի Պապ Բենեդիկտոս 16-րդի` Իսպանիա կատարելիք այցի պատվին պորտուգալական Renova ընկերությունը զուգարանի թուղթ է արտադրել:
Պապը Մադրիդ է այցելելու օգոստոսի 18-ին Կաթոլիկության համաշխարհային օրվա տնոախմբության շրջանակներում, հաղորդում է NEWSru.com-ը:
Զուգարանի թղթի փաթեթներում մեկական դեղին եւ սպիտակ թղթեր են: Կազմի վրա իսպաներենով գրված է «Ես սիրում եմ Պապին» եւ «Bienvenido Benedicto!» ողջույնն է: Նման փաթեթն արժե 2,76 եվրո:
Ընկերության կայքում ասված է, որ այդ փաթեթները կարելի է օգտագործել որպես դրոշակներ` ողջունելու 84-ամյա պապին:




























