Եվրամիությունը, Իսրայելը եւ Եգիպտոսը չորեքշաբթի փոխըմբռնման հուշագիր են ստորագրել հրեական պետությունից Արաբական Հանրապետության տարածքով դեպի Եվրոպա գազի արտահանման ոլորտում։ Այս մասին հայտնում է Al Jazeera հեռուստաալիքը։

Փաստաթղթի համաձայն՝ պայմանագիրը նախատեսված է երեք տարով՝ եւս երկու տարով ավտոմատ երկարաձգմամբ։

Ինչպես Կահիրեում ստորագրման արարողության ժամանակ ասել է Եվրահանձնաժողովի (ԵՀ) նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը, «համաձայնագրի նպատակը սպառողներին (Եվրոպայում) մատչելի գներով էներգիա մատակարարելն է»։ Նա ողջունել է փաստաթղթի ստորագրումը` այն պատմական անվանելով:

Երեքշաբթի ԵՀ-ի ղեկավարը, ելույթ ունենալով Նեգեւի Բեն Գուրիոն համալսարանում (Հարավային Իսրայել), ասել է, որ ԵՄ-ն պատրաստ է ուժեղացնել համագործակցությունն Իսրայելի հետ էներգետիկ ոլորտում խնդիրների ֆոնին, որոնք այժմ ունի ԵՄ-ն Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերություններում։ Նա պնդմամբ է հանդես եկել, որ գազի հարցում Մոսկվայի դիրքորոշումն ամրապնդում է էներգառեսուրսների այլընտրանքային աղբյուրներ փնտրելու ԵՄ ցանկությունը։