Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսն «անհեթեթություն» է անվանել Էգեյան ծովում իր կղզիների նկատմամբ Հունաստանի ինքնիշխանության հետ կապված Թուրքիայի դիրքորոշումը։

Միցոտակիսի խոսքով՝ Թուրքիայի կառավարության դիրքորոշումը բարդացնում է երկու երկրների միջեւ տարաձայնությունների կարգավորման հարցով բանակցությունները։

«ՄԱԿ-ին ուղղված վերջին նամակներում ձեւակերպված Թուրքիայի դիրքորոշումը բացարձակ անհեթեթություն է, քանի որ հարցեր է առաջանցում իր կղզիների նկատմամբ Հունաստանի ինքնիշխանության մասին»,-ասել է Միցոտակիսը։

Միցոտակիսը հավելել է, որ ինքն ու Էրդողանն անխուսափելիորեն կհանդիպեն։

«Մենք պետք է հանդիպենք եւ քննարկենք․․․Մենք պետք է համաձայնեցնենք տարաձայնությունների կարգավորման համար շրջանակները»,-հավելել է Հունաստանի վարչապետը։