Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն խոստովանել է, որ չի կարողանում քնել բելառուս դիմորդների կենտրոնացված թեստավորման (ԿԹ) հետ կապված խնդիրների պատճառով։ Այս մասին քաղաքական գործիչն ասել է կենսաբանության եւ բժշկության ինտեգրման մասին զեկույցը լսելուց հետո, հայտնում է ԲԵԼՏԱ-ն։
Նրա խոսքով, երկիրը պետք է կողմնորոշվի բուհերի ընդունելության քննությունների կազմակերպման մոտեցումների հարցում։
«Այս հարցն ինձ անընդհատ անհանգստացնում է։ Անկեղծ ասած, ես չեմ կարողանում քնել այս ԿԹ-ի պատճառով։ Որքանով է դա համապատասխանում այն մակարդակին, որը մեզ անհրաժեշտ է բուհերի համար լավագույն երիտասարդներին ընտրելիս: Անկեղծ ասած, առայժմ ես շատ քննադատաբար եմ վերաբերվում մեր երիտասարդների ընդունելության քննությունների այս կազմակերպմանը։ Բայց մենք տեսնում ենք, որ ԿԹ-ում նույնպես շատ դրական բաներ կան։ Ի՞նչ անել այսօր։ Սա վերջին տարին է, երբ մենք պետք է պատասխանենք այս հարցին»,- ասել է Լուկաշենկոն։





























