Հնդկաստանում 10-ամյա խուլ ու համր տղան ընկել է ջրհորը եւ 4 օր այնտեղ անցկացրել օձի հետ, գրում է Daily Mail-ը։
Պարբերականի տվյալներով՝ տղային օգնելու համար հավաքվել է 500 մարդ։ Երեխային դուրս բերելու համար անհրաժեշտ է եղել թունել փորել։
Փրկարարները տեսախցիկի միջոցով հետեւել են երեխայի շարժումներին խորը ջրհորի ներսում։
Երեխային տեղափոխել են հիվանդանոց։ Այժմ նրա վիճակը կայուն է։





























