Բրիտանացին 20 տարի շարունակ օրական 30 բանկա Pepsi է խմել՝ տարեկան ծախսելով 8000 դոլար։
41-ամյա Էնդի Քարրին առաջին անգամ փորձել է Pepsi-ն 21 տարեկանում: Տղամարդը պատմել է, որ բառացիորեն սիրահարվել է այս ըմպելիքի համին՝ մինչեւ 2022 թվականն ընդհանուր առմամբ խմելով 219 հազար բանկա։
«Ոչինչ չի կարող գերազանցել այդ համին, ես պարզապես տարված եմ դրանով»,-խոստովանել է բրիտանացին։
«Դա ինձ մի ամբողջ հարստություն արժեցավ: Այս գումարով ես կարող էի ամեն տարի փոխել մեքենան»,-հավելել է Քարրին:
Տղամարդը, հասկանալով, որ չի կարողանում ինքնուրույն գլուխ հանել, դիմել է հիպնոթերապեւտի օգնությանը։
«Ես սարսափեցի, որ Էնդին ասաց, որ օրական 10 լիտր Pepsi է խմում»,-ասել է մասնագետը։
Տղամարդը հայտնել է, որ հիպնոսի սեանսից հետո նա սկսել է սովորական ջուր խմել։
«Կինս՝ Սառան, ասում է, որ իմ մաշկն այժմ ավելի լավ տեսք ունի, եւ ես շատ ավելի էներգիա ունեմ»,-ասել է բրիտանացին։





























