Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնն ուրբաթ Կիեւում հանդիպել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ, որը նրա երկրորդ այցն է Ուկրաինայի մայրաքաղաք ռուս-ուկրաինական կոնֆլիկտի բռնկումից հետո, հայտնում է Reuters-ը։
Ջոնսոնը, ով ակտիվորեն աջակցում էր Զելենսկուն, համատեղ լուսանկար է հրապարակել Ուկրաինայի նախագահի հետ՝ այն այսպես մեկնաբանելով. «Պարոն նախագահ՝ Վլադիմիր, լավ է լրկին լինել Կիեւում»։
Հանդիպումը գաղտնիացվել է անվտանգության նկատառումներից ելնելով եւ Ջոնսոնի կողմից Զելենսկուն աջակցության վերջին ցուցադրությունն է:





























