«Եվրատեսիլ 2009»-ում Թուրքիան ներկայացնող թուրք երգչուհի Հադիսեն 2011-ին Թուրքիայում ամենաշատ գումար աշխատած երգչուհին է։

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝  Հադիսեն իր աշխատած միլիոններից ոչ մի հարկ չի վճարում Թուրքիայում։  Հադիսեի մենեջերի մեկնաբանությունն այս կապակցությամբ Թուրքիայում զարմանք է առաջացրել։ Ըստ Հադիսեի մենեջերի՝ երգչուհին երկքաղաքացի է եւ հարկերը վճարում է Բելգիայում, քանի որ Բելգիան նույնպես նրա հայրենիքն է։

Հադիսեն Թուրքիայում 2011-ի առաջին 6 ամսում հանդես է եկել 80 համերգով, որի եկամուտը կազմել է 6 մլն 400 հազար լիրա (4 մլն դոլար)։