ԱՄՆ-ի Քոլբի քոլեջի գիտնականները 439 միլիոն տարի առաջ տեղի ունեցած հրդեհի հետքեր են հայտնաբերել: Այս մասին նրանք պատմել են Geology ամսագրում հրապարակված հոդվածում:

Ժամանակակից Լեհաստանի և Ուելսի տարածքում գտնվող հանքավայրերն ուսումնասիրելուց հետո գիտնականներն այնտեղ մոտ 439 միլիոն տարեկան ածուխի հանքավայրեր են հայտնաբերել: Այն ժամանակ բույսերի մեծ մասը մեծապես կախված էր ջրից, ուստի այն շրջաններում, որտեղ երաշտներ էին տեղի ունեցել, բուսականություն, ինչպես համարվում էր, գրեթե չի եղել. միայն հազվագյուտ թփեր եւ մինչեւ ինը մետր բարձրության հասնող հնագույն նախատաքսիտներ, որոնք որոշ նմանություններ ունեն սնկերի հետ:

Անտառային հրդեհները  բռնկվելու համար բույսեր, բռնկման աղբյուր (օրինակ՝ կայծակի հարված) եւ բավականաչափ թթվածին են պահանջում: Այն, որ հրդեհները կարողացել են տարածվել եւ ածխի շերտեր թողնել, ցույց է տալիս, որ Երկրի մթնոլորտում թթվածնի մակարդակը առնվազն 16 տոկոս էր կազմում, կարծում են հետազոտողները: Այսօր այդ մակարդակը 21 տոկոս է կազմում, սակայն այն շատ է փոխվել Երկրի պատմության ընթացքում։ Հիմնվելով իրենց վերլուծության հիման՝ թիմը կարծում է, որ 430 միլիոն տարի առաջ մթնոլորտում թթվածնի մակարդակը կարող էր 21 տոկոս կամ ավել  լինել:

Բույսերի քանակի ավելացումը եւ ֆոտոսինթեզը պետք է ավելի շատ նպաստեին թթվածնային ցիկլին այդ հրդեհների ժամանակ, իսկ ժամանակի ընթացքում  թթվածնային ցիկլի մանրամասների իմացությունն ավելի լավ պատկերացում է տալիս այն մասին, թե ինչպես կարող էր զարգանալ կյանքը, պարզաբանում են աշխատության հեղինակները: