Շոտլանդիայի բնակչուհին գումար է ստանում պոռնո դիտելու համար, գրում է New York Post-ը։ Այս թափուր պաշտոնի համար դիմել է 90 հազար մարդ, սակայն բրիտանուհին լավագույնն էր նրանց մեջ։

22-ամյա Ռեբեկա Դիքսոնը ժամում 20 դոլար է վաստակում է պոռնո դիտելու համար, ինչը գրեթե երեք անգամ գերազանցում է ԱՄՆ-ի նվազագույն աշխատավարձը: Կնոջ պարտականությունների թվում են Pornhub-ի 100 ամենահայտնի տեսանյութերի ուսումնասիրությունը: Ամերիկուհին պետք է նշի յուրաքանչյուր տեսանյութի տեւողությունը եւ նշի սեքսի համար դիրքերը, որոնք ներկայացված են դրանցում։

Բացի այդ, Ռեբեկան նշում է դերասանների օրգազմների քանակը եւ լեզուն, որով նրանք խոսում են:

«Ես նկատել եմ, որ շատ տեսանյութերի վերնագրերում կան «խորթ մայր» կամ «խորթ քույր» բառերը»,- պատմել է Դիքսոնը։

Ռեբեկան ուրախ է նման պաշտոն ստանալու համար եւ կարծում է, որ աշխարհում ավելի լավ աշխատանք չկա։ Նախկինում կին շաբաթը հինգ օր գրասենյակ էր այցելում, իսկ այժմ վայելում է այն, որ կարող է իր պարտականությունները կատարել աշխարհի ցանկացած կետից։
«Սա իդեալական աշխատանք է ինձ համար»,- նշել է ամերիկուհին:

Այնուամենայնիվ, Ռեբեկան ընդունում է, որ պրոֆեսիոնալ եւ մասնավոր պոռնո դիտելու միջեւ կորոշակի տարբերություններ կան: Դիքսոնի խոսքով՝ աշխատավայրում նա պետք է դիտի բոլոր տեսահոլովակները սկզբից մինչեւ վերջ, ինչը հոգնեցուցիչ է, հատկապես, եթե տեսանյութը մեկ ժամից ավել է տեւում ու պարզունակ սյուժե ունի:
«Երբ ես իմ հաճույքի համար եմ պոռնո դիտում, որոշ հատվածներ կարող եմ բաց թողնել»,- հավելել է նա: