Երևանյան լճի մաքրմանը զուգահեռ՝ աղբաորսիչ միջոցառումներ իրականացնելու նպատակով Հրազդան գետի վրա տեղադրվել է ճաղավանդակ: Այս մասին նշվել է այսօր՝ հունիսի 20-ին, Երեւանի քաղաքապետարանում կայացած խորհրդակցության ժամանակ:

Բացի այդ, որոշվել է, որ մայրաքաղաքում workout մարզաձևը զարգացնելու նպատակով վարչական շրջաններում կկառուցվեն կահավորված հատուկ մարզահրապարակներ:

Նաեւ այս տարի Ամանորին մայրաքաղաքի փողոցները կզարդարվեն գեղարվեստական նոր լուսավորությամբ: Այժմ քայլեր են ձեռնարկվում լուսատուների տարբերակներն ընտրելու ուղղությամբ: