Global Startup Ecosystem Index-2022 միջազգային վարկանիշը հրապարակել է 1000 քաղաքներում եւ 100 երկրներում էկոհամակարգի վերաբերյալ ամենաամբթղջական զեկույցը, որոնց թվում Երեւանը զբաղեցրել է 244-րդ տեղն աշխարհում եւ առաջ է անցել կովկասյան տարածաշրջանի այլ երկրների քաղաքներից։

«Երեւանի ստարտափների էկոհամակարգը զբաղեցնում է 244-րդ տեղն աշխարհում եւ դրական դինամիկա է ցույց տալիս՝ 2021-ից ի վեր բարձրանալով 38 հորիզոնականով։ Երեւանը 1-ինն է Հայաստանում եւ 19-րդը Արեւելյան Եվրոպայում։ Երեւանն իդեալական վայր է ծրագրային ապահովման եւ տվյալների, կրթության, մարքեթինգի եւ վաճառքի ոլորտներում ստարտափների տեղակայման համար։ Որպես Երեւանի ամենապոպուլյար ոլորտներ՝ StartupBlink-ի քարտեզին ներկայացված է 14 ստարտափ ծրագրային ապահովման եւ տվյալների ոլորտում, 7 կրթական ստարտափ եւ 5 ստարտափ մարքեթինգի եւ վաճառքի ոլորտում»,- ասվում է հայտարարության մեջ:

Համեմատության համար՝ Թբիլիսին, նշված միջազգային վարկանիշի համաձայն, զբաղեցրել է 382-րդ տեղը, Բաքուն՝ 443-րդ, Անկարան՝ 280-րդ։
Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա Global Startup Ecosystem Ranking-ում այն զբաղեցրել է 60-րդ տեղը՝ բարձրանալով 5 կետով։