Երկու սերտաճած գալատիկաներից կազմված տիեզերական «բացականչական նշանի» լուսանկար են հրապարակել ամերիկյան մասնագետները, որոնք աշխատում են ուղեծրային Hubble եւ Chandra աստղադիտակների հետ:

Կառավար համաստեղության VV 340 գալակտիկան գտնվում է երկրից 450 միլիոն լուսատարի հետավորության վրա եւ բաղկացած է իսկապես երկու գալակտիկաներից: Դրանցից մեկը` VV 340A-ը նման է նշանի փայտիկին, իսկ հարավայինը` կետիկին:

Մի քանի միլիոն տարուց այդ գալակտիկաները կսերտաճեն իրար, ինչը տեղի կունենա նաեւ մեր գալակտիկայի հետ, որը կսերտաճի անդրոմեդայի միգամածության հետ, գրում է NEWSru.com-ը: