ԱՄՆ-ում վաճառքի է հանվել 1800-ականների ոճով զբոսաշրջային ատրակցիոնը, որը ներառում է երկու տուն, ջրաղաց, դպրոցական տուն, ընդհանուր խանութ, պանդոկ, դարբնոց ու բանտ, գրում է UPI-ը։
Կայքի սեփականատեր 64-ամյա Մարիոն Շիփմանը ասում է, որ ինքը եւ իր ընտանիքը սկսել են կառուցել 19-րդ դարի ոճի թեմատիկ այգին 1960-ականների վերջին, իսկ ատրակցիոնը բացվել է զբոսաշրջիկների համար 1979 թվականին:
3 դոլար մուտքի վճարով այցելուները հրավիրվում են շրջայցի, ներառյալ 1830-ականների իրական տնակները եւ 19-րդ դարի վերստեղծված շենքերը, փոստային բաժանմունքը, դարբնոցը եւ բանտը:





























