Ֆրանսիան արգելել է հանրային լողավազաններում մուսուլմանական բուրկինիները ՝ պատճառաբանելով, որ դա խախտում է պետության կրոնական չեզոք սկզբունքը, հաղորդում է AP-ը։
Բուրկինին բուռն քաղաքական բանավեճեր է առաջացրել երկրում:
Գրենոբլ քաղաքը, որը գլխավորում է Կանաչների կուսակցության քաղաքապետը, քվեարկել է կանանց հանրային լողավազաններում բուրկինի կրելու իրավունք տրամադրելու օգտին։
Ֆրանսիայում հանրային լողավազաններում հագուստ կրելու կանոնները խիստ են, ըստ իշխանությունների, հիգիենայի նկատառումներից ելնելով․ պարտադիր են գլխարկները, իսկ լայն լողազգեստը կամ լայն հագուստն ընդհանրապես արգելված են։





























