Հունիսի 20 -ին ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել քաղաքացի Ժ. Ավետիսյանից, որը հայտնել է, որ հունիսի 16-ից հունիսի 20–ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք գողացել են Տերյան փողոցում գտնվող «Խնկո-Ապոր» գրադարանի դիմաց տեղադրված  «Ընթերցողի արձան» քանդակի լատունե գիրքը, տեղեկացնում է shamshyan.com-ը։

Ոստիկանության կենտրոնական բաժնում պետական հասարակական ունեցվածքի գողություն հատկանիշերով նյութեր են նախապատրաստվում:

Կայքի տեղեկություններով՝ Ժ. Ավետիսյանը Խնկո-Ապոր անվան ազգային գրադարանի փոխտնօրենն է: