Հունիսի 22-ին, ժամը 21:53-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շինուհայր գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ:

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ԱԻՆ–ից դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Գորիս-Կապան ավտոճանապարհի 15-րդ կմ-ին բախվել են «Honda» եւ «ՎԱԶ 21-06» մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետեւանքով վերջինիս վարորդը տեղում մահացել է, իսկ «Honda» մակնիշի ավտոմեքենայի վարորդը եւ ուղեւորը հոսպիտալացվել են Գորիսի ԲԿ։

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները եւ փակել գազի բալոնների փականները: