Պղնձի գինը հինգշաբթի առավոտյան իջնում է երկրորդ օրն անընդմեջ, երեք աճուրդների ընթացքում նրա արժեքը նվազել է 4 տոկոսով եւ հասել նվազագույնին 2021թ. փետրվարից ի վեր, վկայում են աճուրդների տվյալները։
Պղնձի հուլիսյան ֆյուչերսը Comex բորսայում էժանացել է 1,6 տոկոսով՝ մեկ ֆունտը (մոտ 0,45 կիլոգրամ) 3,8 748 դոլար։
Լոնդոնի մետաղների բորսայում (LME) նախորդ աճուրդների արդյունքներով մեկ տոննա պղնձի արժեքը՝ երեք ամիս հետո մատակարարմամբ, նվազել է 2,47 տոկոսով՝ 8 773 դոլար, ալյումինիումինը՝ 2,13 տոկոսով՝ 2 479, 5 դոլար, ցինկինը՝ 1,55 տոկոսով՝ 3 536,5 դոլար։





























