Հայաստանի առանձին վայրերում հունիսի 24-ին գիշերը եւ օրվա երկրորդ կեսին սպասվում են անձրեւներ եւ ամպրոպ, տեղ-տեղ՝ կարկուտ։ Ամպրոպի ժամանակ օդերեւութաբանները կանխատեսում են հարավարեւելյան քամու ուժգնացում՝ մինչեւ 18-23 մ/վրկ։ Օդի ջերմաստիճանը մինչեւ հաջորդ շաբաթվա սկիզբը էապես չի փոխվի։ Ինչպես NEWS.am-ին հայտնում են «Հայպետհիդրոմետ»-ից, Երեւանում գիշերը եւ օրվա երկրորդ կեսին սպասվում են կարճատեւ անձրեւներ եւ ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ եւ երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ մինչեւ 17-20 մ/վրկ։ Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +14 +16, վաղը ցերեկը՝ +30 +32 աստիճան։

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում գիշերը՝ +5 +10, ցերեկը՝ +21 +25,

Կոտայքի լեռներում գիշերը՝ +7 +10, ցերեկը՝ +23 +25,

Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +11 +13, ցերեկը՝ +29 +31,

Սեւանա լճի ավազանում գիշերը՝ +6 +11, ցերեկը՝ +18 +24,

Լոռիում գիշերը՝ +7 +12, ցերեկը՝ +23 +26,

Տավուշում գիշերը՝ +11 +16, ցերեկը՝ +26 +30,

Արագածոտնի լեռներում գիշերը՝ +6 +9, ցերեկը՝ +18 +22,

Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +11 +15, ցերեկը՝ +27 +31,

Արարատում գիշերը՝ +15 +18, ցերեկը՝ +31 +33,

Արմավիրում գիշերը՝ +14 +17, ցերեկը՝ +30 +32,

Վայոց ձորի լեռներում գիշերը՝ +5 +8, ցերեկը՝ +19 +22,

Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +13 +17, ցերեկը՝ +30 +33,

Սյունիքի հովիտներում գիշերը՝ +16 +20, ցերեկը՝ +30 +34,

Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +10 +13, ցերեկը՝ +23 +26,

Լեռնային Ղարաբաղում գիշերը՝ +16 +19, ցերեկը՝ +28 +33։