«Օրերս եղել եմ Արգենտինիայում, այնտեղ գյուղացին հողն առանց վարելու է կատարում ցանքերի մշակման աշխատանքներ, հետեւաբար այդ փորձը հանրապետությունում կիրառելն ավելի քան արդյունավետ կլինի»,- հայտարարել է Հայաստանի գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը Շիրակի մարզ կատարած իր այցելության ժամանակ:
Սերգո Կարապետյանը զարմացած է մնացել իր տեսածից, եւ հիմա գյուղնախարարությունում մտածում են կառավարությանը ներկայացնել Արգենտինայի եւ Բրազիլիայի փորձը:
Շիրակի մարզի լրագրողները գյուղնախարարից հարցրել են, թե ինչ հարաբերություններ ունի Սերգո Կարապետյանը վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ եւ արդյոք նրանց հարաբերությունները վերջին շրջանում լարվել են: Սերգո Կարապետյանն հավաստել է, որ իր ու վարչապետի հարաբերությունները շատ լավ են:




























