Երեւանի թիվ 8 եւ Կոտայքի մարզի թիվ 25 ընտրատարածքներում դեկտեմբերի 6-ին կայանալիք ընտրություններն անցնելու են համերաշխության մթնոլորտում: Հոկտեմբերի 22-ին ավարտվել է թեկնածուների գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետը, եւ երկու ընտրատարածքներում էլ փաստաթղթեր են ներկայացրել մեկակական թեկնածու: Թիվ 78 ընտրատարածքում փաստաթղթեր է ներկայացրել միայն հանրապետական Կորյուն Նահապետյանը, թեեւ նախապես առաջադրվելու մասին հայտնել էին այդ ընտրատարածքի նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանն ու գլխավոր մարքսիստ Դավիթ Հակոբյանը: Իսկ 25-ում փաստաթղթերը ներկայացրել է միայն ԲՀԿ անդամ Մխիթար Հարությունյանը, իսկ մյուս երկու թեկնածուները՝ Մուշեղ Հարությունյանն ու Մհեր Հայրապետյանը, չեն ներկայացրել անհրաժեշտ փաստաթղթերը: Նշենք, որ երկու ընտրատարածքների պատգամավորների մանդատները թափուր էին մնացել «7-ի գործով» մեղադրվող Հակոբ Հակոբյանի եւ Սասուն Միքայելյանի նկատմամբ դատարանի կայացրած վճռի արդյունքում:
Տեղադրություն




























