Ֆրանսիայի ամենահայտնի մարդը, մարկետինգային Ifop կազմակերպության հարցման համաձայն, 7-րդ տարին անընդմեջ դարձել է Յաննիկ Նոան` առաջ անցնելով Ֆրանսիայի «ոսկե» հավաքականի աստղ, աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն Զենեդին Զիդանից, ով երկրորդ տեղում է:
Ամենահայտնիների տասնյակում է նաեւ անվանի շանսոնյե Շառլ Ազնավուրը, ով զբաղեցնում է 8-րդ տեղը: 39-րդ տեղում է նախկին նախագահ Ժակ Շիրակը, 49-րդ տեղում` ԱՄՀ ղեկավար Քրիսթին Լագարդը, 51-րդ տեղում` Նիկոլա Սարկոզին, գրում է Figaro-ն:
Յաննիկ Նոան առաջին սեւամորթ թենիսիստն էր, որ 1983թ. հաղթեց Ֆրանսիայի բաց առաջնությունում: Սպորտից հեռանալուց հետո նա սկսել է երգչի կարիերան եւ անապահով երեխաների համար բարեգործական հիմնադրամ ստեղծել:
Հարցումն անցկացվում է 1988 թվականից` տարեկան երկու անգամ: Բոլորից շատ` 20 անգամ, «ամենահայտնի» է դարձել ճանապարհորդ Ժակ Իվ Կուստոն:




























