Պրիմորիեի Նադեժդենսկի շրջանում անցած գիշեր Խաղաղօվկիանոսյան նավատորմի պահեստներն են այրվել։ «Ինտերֆաքս»-ի տվյալներով, այրվել է ավելի քան 600ք/մ տարածք։
Ներկայումս կրակը հանգցված է , եւ դեպքի վայրում աշխատում են ռազմածովային դատախազության ներկայացուցիչները, ովքեր պարզում են հրդեհի բոլոր հանգամանքները եւ հաշվում են կորուստների չափը։ Նախնական տվյալներով, հրդեհի պատճառը էլեկտրահաղորդման գծերի հետ կապված խնդիրներն են եղել։ Զոհեր եւ տուժածներ չկան։
Խաղաղօվկիանոսյան նավատորմի հրամանատարության ներկայացուցիչների խոսքերով, պահեստում պահվում էին կենցաղային առարկաներ եւ համզգեստներ, զինամթերք այնտեղ չի եղել։




























