Բրիտանական կառավարությունը ծրագրել էր Ադոլֆ Հիտլերին վերածել կնոջ` այդպիսով նրան «հորմոնալ հարված» հասցնելով: Էստրոգեն հորմոնը պետք է նվազեցներ նրա ագրեսիվությունը` դարձնելով նրան մեղմ, խաղաղասեր եւ կանացի:

Այդպիսին էր Երկրորդ համաշխարհային պատերազմում նացիստական ֆյուրերի դեմ պայքարի հիմնական մեթոդներից մեկը:

Հիտլերի մոտ շրջապատ ներթափանցած գաղտնի գործակալները բռնապետի ուտելիքի մեջ հակառակ սեռի հորմոններ պետք է լցնեին: Բրիտանական իշխանությունների այդ արտառոց ծրագրերի մասին պատմել է պրոֆեսոր Բրայան Ֆորդը իր նոր` «Գաղտնի զենքեր. տեխնոլոգիա, գիտություն եւ մրցավազք`  Երկրորդ համաշխարհային պատերազմի հաղթանակի համար» գրքում, հաղորդում է RBC-ն:

Նացիստական ֆյուրերին թունավորելը գրեթե անհնար էր. Հիտլերի համար նախատեսված ճաշատեսակները նախապես փորձում էին հատուկ մարդիկ` նրան թունավոր ուտելիքից պաշտպանելու համար: Տվյալ դեպքում էստրոգենի առավելությունը ակնհայտ էր. այն անհամ էր, ուտելիքի տարօրինակ համը ոչ ոք չէր կարող նկատել, բացի այդ դա աստիճանաբար է ազդում, ամիսներ շարունակ օգտագործելուց հետո:

Պրոֆեսոր Ֆորդի տվյալներով, բրիտանական կառավարությունը լուրջ էր վերաբերվում պատերազմ վարելու վերոնշյալ մեթոդին, քանզի դա միանգամայն իրագործելի էր համարվում: