«Մեր երկրում հիմնական թերությունն ու անհաջողությունների հիմնական պատճառն այն է, որ բազմակուսակցական համակարգը ոչ միայն քայքայվում, այլև դեգրադացվում է»,- ասել է Հայաստանի խորհրդարանի նախկին նախագահ Տիգրան Թորոսյանը։ Նրա խոսքով, երկրի առջև ծառացած հիմնախնդիրների լուծման համար հարկավոր են նոր որակի քաղաքական ուժեր, նոր որակի քաղաքական դաշտ, իսկ ներկա քաղաքական ուժերից շատերում քաղաքական բաղադրիչն ընդհանրապես բացակայում է:
Հարցին, թե որո՞նք կարող են լինել այդ նոր քաղաքական ուժերը, Տ. Թորոսյանը պատասխանել է. «Եթե եղած քաղաքական ուժերն իրենց մեջ ուժ գտնեն հաղթահարելու իրենց ներքին ճգնաժամը, լավ կլինի։ Սակայն գործընթացները ցույց են տալիս, որ դա գործնականում անհնար է»:



























