Նավթով ցիստեռնի պայթյունի հետեւանքով, Ռուսաստանի Սվերդլովսկի շրջանում երեք երեխա է զոհվել՝ 9, 11 եւ 14 տարեկան։ Ինչպես հայտնում է «Էխո Մոսկվի» ռադիոընկերությունը, ցիստեռնի պայթյունը, որը 16 տ նավթ էր պարունակում, տեղի է ունեցել նախօրեին, մոտավորապես ժամը 7-ին։
Արդյունքում ուժեղ հրդեհ է բռնկվել, որի մարման ժամանակ, ինչպես հայտնում է «Մայակ» ռադիոկայանը, աշխատում էին մոտակայքում գտնվող բոլոր հրդեհաշեջ մեքենաները։
Ոտքի է հանվել ողջ ոստիկանական անձնակազմը՝ մոտավորապես 50 հոգի։
Ինչպես հետո պարզվել է, նավթով ցիստեռնը չէին հսկում, եւ չի բացառվում, որ հետաքննության արդյունքում գործ հարուցվի «անփութություն» հոդվածով։ Նախնական տվյալներով, ինչպես հայտնում է «Գազետա.ru»-ն, երեխաները լուցկիներով խաղացել են գազատար խողովակների մոտ, ինչի հետեւանքով էլ պայթել է օդագազային խառնուրդը։




























