Հանրաճանաչ աճպարար Դեվիդ Կոպերֆիլդը հայր է դարձել, ընդ որում դա տեղի է ունեցել ավելի քան մեկ տարի առաջ, սակայն Կոպերֆիլդը եւ նրա սիրեցյալը ամբողջ ընթացքում թաքցրել են երախայի ծնունդը լրագրողներից:
Տեղեկությունների համաձայն, 54-ամյա Կոպերֆիլդը եւ նրա 26-ամյա ընկերուհի մոդել Կլոյ Գոսսելենը իրենց դստերը Սկայ (Sky) են անվանել: Ներկայումս աղջիկը գրեթե կես տարեկան է, գրում է Сontactmusic-ը:
Նշենք, որ նախկինում Կոպերֆիլդի ընկերուհիների շարքում է եղել գերմանացի սուպերմոդել Կլաուդիա Շիֆերը, սակայն 6 տարի անց նրանք բաժանվել են:




























