Երեւանի եւ Անկարայի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացը չի կարող բացասական ազդեցություն ունենալ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմաերպության (ՀԱՊԿ) գործընկերների հետ Հայաստանի փոխհարաբերությունների վրա։ Այս մասին հայտարարել է ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան, «Красная звезда» թերթին տված հարցազրույցի ժամանակ։ Նրա խոսքով, Հայաստանը 2008 թվականին նախագահում էր ՀԱՊԿ-ում եւ այդ ընթացքում շատ գործ է արել, քանի որ երկրի կառավարությունը կազմակերպության շրջանակներում միտված է փոխգործակցությանը եւ խիստ հետաքրքրված է դրանով։ Բորդյուժան հավելել է, որ բարեդրացիական հարաբերությունները, նվազեցնում են ճգնաժամային իրավիճակների ի հայտ գալը, հարթեցնում են տարաձայնությունները, եւ խթան հանդիսանում երկրների խաղաղ զարգացմանը։
Բացի այդ, ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարը հայտնել է, որ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում կարող է ձեւավորվել ՀԱՊԿ խոշոր զորախումբ: «Մենք ասում ենք, հարկավոր է խոշոր զորախումբ, այնպիսին, ինչպիսին օրինակ՝ ռուս-բելառուսականն է, որը միասնական է եւ կազմված է այնպիսի կազմավորումներից, որոնք կարող են դիմագրավել հարձակմանը։ Կովկասի տարածաշրջանում գոյություն ունի ռուս-հայկական տարածաշրջանային զորախումբ: Դա անհրաժեշտ է նաեւ Կենտրոնական Ասիային»,-հայտարարել է Նիկոլայ Բորդյուժինը, չհստակեցնելով, թե երբ կստեղծվի նման խմբավորում։
«Միջազգային կազմակերպության աշխատանքում հնարավոր չէ ժամկետներ դնել, քանի որ հիմա փաստաթղթերի համաձայնեցում է ընթանում։ Որոշ փաստաթղթեր մենք տարիներով ենք համաձայնեցնում։ Մինչեւ փաստաթուղթը չպատրաստենք, որը կբավարարի բոլորին եւ բացասաբար չի ազդի մասնակից-երկրների ազգային շահերի վրա, մենք չենք կարող այդ փաստաթղթերը ներկայացնել նախագահներին»,-ասել է նա։
Բորդյուժան մեկնաբանել է նաեւ ՀԱՊԿ-ի եւ ՆԱՏՕ-ի հարաբերությունները։ «ՀԱՊԿ-ը ՆԱՏՕ-ի հետ պաշտոնական կապեր չունի։ Պատճառը ՝ Դաշինքի դիքորոշումն է։ Մենք շատ անգամ ենք փոխգործակցության առաջարկ արել, ներառյալ այնպիսի արդիական խնդիրների շուրջ, ինչպիսին աֆղանական թմրանյութերի թրաֆիկի դեմ պայքարը, ահաբեկչությանը դիմակայելը»,-ասել է նա։ Բորդյուժան հույս է հայտնել, որ ՆԱՏՕ-ի ղեկավարության փոփոխումից հետո, Բրյուսելում փոփոխության կենթարկվեն ՀԱՊԿ-ի եւ ՆԱՏՕ-ի հարաբերությունները։ Գլխավոր քարտուղարի խոսքով, այդպիսի հարաբերությունների անհրաժեշտության մասին շատերն են խոսում, ներառյալ նաեւ ՆԱՏՕ-ում։ Սակայն պաշտոնակաան հաղորդագրություններ Բրյուսելի շտաբից մենք դեռ չենք ստացել։ Եվ մենք ինքներս էլ այլեւս չենք նախաձեռնում ոչինչ։ Ժամանակին կատարած առաջարկությունները հերիք են",-հավաստիացրել է նա։




























