Նորվեգական ոստիկանությունը Անդերս Բրեյվիկի համար եւս 4 շաբաթվա մենախցում ազատազրկվելու միջնորդություն է ներկայացնելու, հաղորդում է նորվեգական TV2 հեռուստաալիքը` վկայակոչելով դատարանի ներկայացուցիչ Իրեն Ռամմին: Հերթական լսումները կայանալու են ուրբաթ` օգոստոսի 19-ին:
Ոստիկանությունը նաեւ խնդրում է նիստ գումարել փակ դռների ետեւում: Դատարանը չորեքշաբթի այդ կապակցությամբ որոշում կկայացնի:
Նշենք, որ այս պահի դրությամբ Բրեյվիկի պահման ժամկետը լրանում է սեպտեմբերի 26-ին:




























