Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը այսօր` հոկտեմբերի 23-ին մեկնել է Սլովակիա` որպես Աֆղանստանում Միջազգային անվտանգության աջակցման ուժերին (ՄԱԱՈՒ) զորախումբ տրամադրող երկրի պատվիրակության ղեկավար Բրատիսլավայում կայանալիք ՄԱԱՈՒ ձեւաչափով պաշտպանության նախարարների աշխատանքային հանդիպմանը մասնակցելու նպատակով:

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է Պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, այդ հանդիպմանը կմասնակցեն նաեւ Աֆղանստանի պաշտպանության նախարարը, Աֆղանստանում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը, Ընդհանուր պաշտպանական եւ անվտանգության քաղաքականության հարցերով ԵՄ-ի գերագույն հանձնակատարը:

Սլովակիա այցի շրջանակներում Հայաստանի պաշտպանության նախարարը հանդիպումներ կունենա ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի եւ մի քանի պետությունների պաշտպանության նախարարների հետ: