Սերբական Նովի Սադ քաղաքում ընթացող շախմատի Եվրոպայի 17-րդ առաջնությունը Հայաստանի տղամարդկանց հավաքականը սկսեց հաղթանակով:

Առաջին տուրում Դանիայի հավաքականի հետ հանդիպումը Հայաստանի ընտրանին ավարտեց 3:1 հաշվով: Վլադիմիր Հակոբյանն ու Գաբիրել Սարգսյանը ոչ-ոքի խաղացին համապատասխանաբար Լարս բո Հանսենի եւ Սուն Բերգ Հանսենի հետ, իսկ Արման Փաշիկյանն ու Տիգրան Պետրոսյանը հաղթանակով ավարտեցին իրենց մրցամարտերը Լարս Շանդորֆի եւ Յակոբ Վանգ Գլուդի հետ:

1-ին տուրից հետ Հայաստանը Ադրբեջանի, Գերմանիայի, Ռումինիայի, Անգլիայի եւ Հունաստանի հավաքականների հետ կիսում է 7-12-րդ հորիզոնականները:

2-րդ տուրում Հայաստանի ընտրանին հանդիպելու է Ռումինիայի ուժեղ ընտրանու հետ: