Սերբիայի Նովի Սադ քաղաքում ընթացող շախմատի Եվրոպայի 17-րդ առաջնությունը հաղթանակով են սկսել նաեւ հայ մարզուհիները՝ հաղթանակ տանելով Իտալիայի հավաքականի նկատմամբ 2,5:1,5 հաշվով: Էլինա Դաինելյանը ոչ-ոքի է խաղացել Ելենա Սեդինայի, Լիլիթ Գալոյանը՝ Մարինո Բրունելլոյի, Էլեոնորա Ամբրոզիի հետ, եւ միայն Լիլիթ Մկրտչյանն է հաղթանակ տարել Օլգա Զիմինայի նկատմամբ:
1-ին տուրից հետո Հայաստանը Բուլղարիայի ընտրանու հետ 2,5 ական միավորով հանգրվանել է 12-13-րդ հորիզոնականներում, իսկ առաջատարները 4-ական միավորով Լեհաստանի, Ռումինիայի եւ Սլովենայի հավաքականներն են:
Այսօր կայանալիք 2-րդ տուրում հայ շախմատիստուհիները մրցելու են առաջատարներից մեկի՝ Սլովենիայի հավաքականի հետ:




























