ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կարծում է, որ պետք է զգուշանալ ոչ թե ահաբեկչական խմբավորումներից, այլ միայնակ ահաբեկիչներից։
CNN-ին տված հարցազրույցում Օբաման, պատասխանելով «Ալ Քաիդայի» առաջնորդ Ուսամա բեն Լադենին չեզոքացնելուց հետո ԱՄՆ-ի անվտանգությանն սպառնացող հարցին, ասել է, որ առաջին հերթին վախենալ պետք է հոգեկան շեղումներ ունեցող «միայնակ գայլերից», ինչպիսին նորվեգացի Անդերս Բրեյվիկն է։
«Սակայն որպես ԱՄՆ Նախագահ, ես հոգ եմ տանում ամեն ինչի մասին»,- ընդգծել է Օբաման։




























