Հանրաճանաչ ֆրանսիացի դերասան Ժերար Դեպարտյեն, չսպասելով, որ զուգարանը բացվի, կարիքները հոգացել է Փարիզից Դուբլին թռչող ինքնաթիռի սրահում, հաղորդում է korrespondent.net-ը: Միջադեպը տեղի է ունեցել օգոստոսի 16-ին CityJet ավիաընկերությանը պատկանող Avro RJ-85 ինքնաթիռի սրահում, հաղորդում է France Press-ը:
Ինքնաթիռի ուղեւորի խոսքով, թռիչքի ժամանակ Դեպարտյեն ցանկացել է զուգարան գնալ, սակայն ուղեկցորդուհին խնդրել է նրան, անվտանգության նկատառումներից ելնելով, համբերել 15 րոպե` մինչեւ ինքնաթիռը թռչի:
«Այդ պահին նա բարձրացավ բազկաթոռի վրա եւ դա հատակին արեց: Ակնհայտ էր, որ նա խմած է: Ուղեկցորդուհին ցնցված էր»,- պատմել է ականատեսը: Հետո, նրա խոսքով, դերասանը նստել է իր տեղը, իսկ ինքնաթիռը հարկադրված էին վերադարձնել կայանատեղի:




























